National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.09.2022
Նախագծով ակնկալվում է զենքի նկատմամբ պատասխանատվություն ձեւավորել մեր հասարակության մեջ
1 / 4

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ: Այս մասին ասել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:

Նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Օրենսդրական փաթեթի համահեղինակ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ փաթեթի մշակումը սկսվել է ամիսներ առաջ, եւ առայսօր այն գտնվել է լրամշակման փուլում: Այդ ընթացքում ուսումնասիրվել է նաեւ մոտ երկու տասնյակ երկրների փորձը:

Առաջարկվող օրենդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն եղած իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են, պետք է կարգավորեն եւ ներդնեն նոր իրավահարաբերություններ, ինչպես նաեւ նպաստեն տնտեսության եւ սպորտի զարգացման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման, անօրինական զենքի քանակի նվազեցման եւ ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը: Գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թ. եւ ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանում վերջին տարիներին հրազենով կատարված հանցագործությունների մեծամասնությունն արվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ.  օրինական զենքով տեղի է ունեցել 22 հանցագործություն, տարեկան միջինում՝ 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանությանն ու մարտունակության բարձրացմանը:

«Արդյո՞ք ազատականացվելու է ատրճանակ ձեռք բերելը»,-հետաքրքրվել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ինչին ի պատասխան Վիլեն Գաբրիելյանը պարզաբանել է, որ ատրճանակ ձեռք բերելու ազատականացում այս նախաձեռնությամբ ընդհանրապես չի նախատեսվում: Նշվել է, որ ատրճանակ ձեռք բերել կկարողանան թոշակի անցած այն անձինք, որոնք 20 տարի աշխատել են ուժային կառույցների միջին եւ բարձր սպայական օղակներում:

«Մեր առաջարկած նախագծով զենքի թույլտվություն տրամադրելու կարգը մենք եղածից խստացնում ենք: Հիմա շատ ավելի ազատական է, իսկ մենք նախագծով ակնկալում ենք, որ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվություն ձեւավորել մեր հասարակության մեջ»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:

Հարակից զեկույցում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Կառավարության առաջարկները, որոնք նպատակ ունեն առավել հստակեցնել եւ բարելավել օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am